Վրեժ Կիրակոսյանի հրաշք կատարումը՝ ռուսական «Ձայնի» կույր լսումներին

Ռուսական «Ձայնը» շոուի շրջանակներում երեկ ամփոփվեցին կույր լսումները։ Հայ հայտնի երգիչ Վրեժ Կիրակոսյանը, մասնակցելով մրցույթին, միացավ Կոնստանտին Մելաձեի թիմին։

Նա ներկայացել է «Miserere» ստեղծագործությամբ, որը հիմնված է Սաղմոսարանի 50 սաղմոսների վրա։ Կիրակոսյանի կատարումը դուր է եկել Կոնստանտին Մելաձեին, ով էլ իրեն վերցնել է իր թիմ։


«Miserere»-ն մոտետ է, որը գրվել է Գրիգորիո Ալեգրիի կողմից՝ 17-րդ դարում՝ Սիքստինյան կապելլայում կատարելու համար։ Մոտետը վոկալային բազմաձայն ստեղծագործություն է, որը տարածված է եղել Միջնադարյան և Վերածննդի ժամանակաշրջանում և հաճախ կատարվել է եկեղեցում։
Երկրպագուները շատ են հավանել «Մելաձեն հայերի թիմա հավաքում։ Վրեժ ջան հաղթանակ», «Սա կույր լսումների լավագույն կատարումներից մեկն է։ Արժանի կատարում, ուժեղ, վստահ, պրոֆեսիոնալ։ Բրավո, երկրպագելու եմ քեզ», «Շատ տաղանդավոր ու դրական մարդ է», «Հայաստանում շատ տաղանդավոր և հաճելի մարդիկ կան, դա ճիշտ է»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: