Բրիտանական «John Lewis» սուպերմարկետների ցանցը նոր գովազդ է նկարահանել, որը հուզել է բոլորին։ Թվում է՝ այդպիսի հուզիչ տեսահոլովակին պատրաստ չէին անգամ մեծահասակները։ Սուպերմարկետը փոքրիկ աղջկա և Էդգար անունով վիշապիկի մասին տեսանյութ են նկարահանել։ Գովազդում գազանիկն ամենուրեք քայլում է կարմրահեր աղջկա հետ և ուրախանում։ Նա աղջնակի լավագույն ընկերն է, բայց սպեցիֆիկ ուրախությունն արտահայտելու ձև ունի՝ կրակով։
Էդգարն ընդհանրապես չի կարողանում վերահսկել իր բոցաշունչ էմոցիաները և պատահաբար այրում է ամեն ինչ, ինչն ուրախություն է պարգևում քաղաքի բնակիչներին։ Բայց վիշապիկն այնքան էր նեղվում իր արածի համար, որ փակվում էր ամրոցում՝ միայնակ տխրելու։
Աղջիկն ամեն կերպ հնար է փնտրում՝ իրավիճակը կարգավորելու համար ու գտնում է։ Կարմրահեր փոքրիկը կարողանում է քաղաքի բնակիչներին հաշտեցնել իր կանաչ ընկերոջ հետ, նրանք միասին գալիս են տոնելու Սուրբ Ծնունդը։ Անչափ հուզիչ ու շատ բարի տեսահոլովակ։