Վաճառքի է հանվել Բրիթնի Սփիրսի նախկին առանձնատունը (լուսանկարներ)

Բևերլի Հիլզում գտնվող հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսի նախկին առանձնատունը վաճառքի է հանվել՝ 7,5 մլն դոլարով։ Օրերս գովազդային տեսահոլովակ էր ներկայացվել՝ վաճառքի հայտարարությամբ։

Տեսանյութում անշարժ գույքի գործակալ Էմիլի Էվանսն էքսկուրսիա է անցկացնում տան մեջ, պատմում է տան մասին և այդ տան աստղային տիրուհու՝ Սփիրսի։

Տանը կա առանձին կանացի սենյալ, որտեղ Բրիթնին զբաղվում էր իր սանրվածքով և դիմահարդարմամբ։

  

Սփիրսի նախկին տանը կա ամեն ինչ՝ հարմարավետ հանգտի համար՝ կինոթատրոն, մեծ լողավազան ծառերի տակ և շքեղ այգի։

Այդ տանը Բրիթնին ապրել է իր կյանքի ամենաբարդ շրջաններից մեկում՝ Քևին Ֆեդերլայնի հետ ամուսնալուծությունից հետո՝ 2007-ից 2009 թվականներին։

Առանձնատունը կառուցվել է 2001 թվականին։ Երգչուհին գնել է այն 2007 թվականին՝ 7,2 մլն դոլարով, իսկ 2009-ին վաճառել այն 4,2 մլն դոլարով։ Այս տարի առանձնատունը վերադարձել է շուկա՝ ավելացնելով գինն անգամ նախնական գնից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: