Հիանալի նորություններ են հայկական ավիաշուկայում։ Գնալով ինքնաթիռի տոմսերի գները կէժանանան։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարարել է, որ պայմանավորվածության են հասել 4 ավիաընկերությունների հետ՝ «RyanAir», «Wizz Air», «AirBaltic» և «Ազիմուտ»։
Ավելի վաղ հայտարարվել էր «RyanAir»-ի մասին, ու դրա օրինակով նոր ընկերությունների ուշադրությունն է կենտրոնացել մեր երկրի վրա։ Ռուսական «Ազիմուտ» ընկերությունը հայտարարել է Հայաստան-Կալուգա ուղղությունով չվերթերի մասին։ Դրանք կգործարկվեն դեկտեմբերի 14-ից։
«AirBaltic»-ը հետաքրքրված է նոր ուղղություններ ներդնելու մեջ, իսկ «Wizz Air»-ի հետ բանակցությունները վերջնական փուլում են։ Ընդհանուր առմամբ, Ռևազյանի խոսքով, Հայաստանի ուղղությունով հետաքրքված է 8 ընկերություն, որոնց հետ բանակցություններն ակտիվ փուլում են։ Ամռանը դրանց թիվն արդեն 10 կլինի։
Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ, բարձր մրցակցության շնորհիվ, ավիատոմսերի գներն իջնելու են։ Բացի այդ լոուքոստեր ավիաընկերությունները նորանոր էժան առաջարկներ կանեն։