«Իմ արևն ես»․ Ռաֆայել Թունյանի ջերմ պրեմիերան (տեսանյութ)

Հայտնի երգիչ Ռաֆայել Թունյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ «Իմ արևն ես»։ Երաժշտության և խոսքերի հեղինակը գուսան Արտակ Արամյանն է, գործիքավորումը՝ Մխո Մուխդուսյանի, կիթառը՝ Տիգրան Շահունցի։ Ջերմ տեսահոլովակի հերոսուհին Ռաֆայելի արևն է ու ընթացքում երևում է նրանց սերը։ Յուրաքանչյուր զույգի համար օրինակ կարող են ծառայել։

Տեսահոլովակն արդեն տասնյակ հազարավոր դիտումներ է հավաքել։ Երկրպագուներին հատկապես գերել են ջերմ բառերը, որոնց յուրաքանչյուր զույգ ասում է միմյանց։

Մեկնաբանություններում նրանք հայտնում են իրենց հավանությունը․ «Ինչպես միշտ հիանալի կատարում։ Խոսքերն ավելորդ են», «Շնորհակալություն մեզ հաճելի երգ տրամադրելու համար, մեեեեեծ հաճույքով լսում եմ», «Շատ լավնա ու շատ հանգիստ, ապրեսսս», «Բրավո, հիանալի կատարում», «Երգդ շատ լավնա, ապրես, ձայնտ անսպառ», «Ջայնդ միշտ անուշ, Ռաֆո ջան։ Քեզ ջերմ բարևներ՝ Լիպեցկից», «Սիրում ենք երգերդ, պետք է անպայման համերգով այցելես Նյու Յորք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: