Հայտնի երգիչ Սարգիս Եղիազարյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Էլ ով ունի»։ Սիրո մասին հուզիչ երգի խոսքերի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է, երաժշտությանը՝ Գուրո Գասպարյանը, գործիքավորումը՝ Գուրո Գասպարյանի։
Տեսահոլովակի ռեժիսորը Եղիշե Սողոմոնյանն է։ Սարգիս Եղիազարյանը գեղեցիկ տեսահոլովակը նվիրել է գեղեցիկ զույգին՝ Արթուրին և Ինեսսային։
Տեսահոլովակը տասնյակ հազարավոր դիտումներ է հավաքել։ Երկրպագուներին իրապես հուզել է ստեղծագործությունը․ «Շատ նուրբ ու քնքուշ եք երգում», «Սարգիս ջան, համ սիրուն ես համ էլ սիրուն ձայն ունես», «Հրաշք երգ… Հրաշք բառեր… Հրաշք կատարող…», «Ինչպես միշտ տարբերվող երգ։ Ինձ թվում է՝ Սարգիսը աննկարագրելի սիրահարված է ինչ-որ աղջկա», «Ինչպես միշտ հիանալի կատարում, բոլոր երգերդ անգիր գիտեմ, Սարգիս ջան», «Հիանալի կատարում, հիանալի տողեր։ Շնորհավորում եմ այս գեղեցիկ գործի կապակցությամբ», «Ինչպես միշտ անթերի կատարում… Բրավո, Սարգիս ջան», «Այս երգը լսելուց սիրտս լցվեց, շնորհակալ եմ»։