Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը երեկ հոսպիտալացվել է Մոսկվայում՝ երկարատև թոքաբորբի ֆոնին ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով։ Ջիգարխանյանը բժիշկների հսկողության ներքո է։ Սա վերջին ամիսներին նրա առաջին հոսպիտալացումը չէ։ Ավելի վաղ 84-ամյա դերասանին կարդիոստիմուլյատոր են տեղադրել։
Նրա խորթ որդու՝ Ստեպանի խոսքով՝ Ջիգարխանյանը լավատես է․ «Ոչ ոք չի երիտասարդանում։ Բայց վերջին շրջանում հայրիկը կարողացավ դա անել։ Հիմա ավելի լավ է, քան հինգ տարի առաջ, երբ լավ չէր խոսում և մտածում»։
Դերասանը ներկա է եղել Մոսկվայի դրամատիկական թատրոնի ընթացիկ սեզոնի բացմանը՝ երկար ընդմիջումից հետո։ Նա օգոստոսի 2-ին ժողով է անցկացրել և հայտարարել առաջիկա միջոցառումների ծրագիրը։
Հարցազրույցներից մեկում Ջիգարխանյանը նշել է՝ նորմալ է ամեն ինչ։ Նա ապրում է նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ, որի հետ հաշտվել է բաժանումից հետո, որը տեղի էր ունեցել դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ամուսնության պատճառով։