Երեկ խայտառակ դեպք է բացահայտվել։ Պարզվել է, որ ապօրինի կերպով ավելի քան 30 երեխա է որդեգրման տրվել Իտալիա։ Այսօր արդեն նշվում է, թե որտեղից են երեխաները «գողացվել»։ Այսպիսով, սխեմային մասնակցել է Պերնատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը՝ «Հանրապետական ծննդատունը», որտեղ 2016-ից 2018 թվականներին հղիության ընդհատման համար հիվանդանոց դիմած կանանց ստիպում էին երեխա ունենալ և հրաժարվել։
Որոշ դեպքերում ասում էին, որ կհայտարարեն հղիության մասին, որոշ դեպքերում չափազանցնում էին, որ նորածինը հիվանդ է և խնդիր կլինի իրեն մեծացնելը, մյուսներին հոգեբանորեն ճնշում էին սոցիալական պայմաններին ակնարկելով և ստիպում հրաժարվել երեխաներից և տալ որդեգրման համաձայնություն։
Դրանից հետո գործի մեջ էին մտնում ՊՈԱԿ-ների աշխատակիցները։ Նրանք գրում էին, որ երեխայի մոտ առողջական խնդիրներ կան և խոչընդոտում ՀՀ քաղաքացիների կողմից նրանց որդեգրելու իրավունքից։ Դրանք են «Գյումրու երեխաների տուն» և «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ները: