«Ջոկեր» ֆիլմը երկու ռեկորդ է սահմանել

Պրեմիերայից 2,5 ամիս անց «Ջոկերը» շարունակում է զարմացնել։ Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը՝ գլխավոր դերում Հոակին Ֆենիքսի մասնակցությամբ, դարձել է հոկտեմբեր ամսվա ամենաեկամտաբեր ֆիլմը՝ առաջ անցնելով «Դեդփուլից» և «Դեդփուլ-2»-ից։ Ֆիլմն արդեն 6-րդ շաբաթն է, ինչ գլխավորում է Մեծ Բրիտանիայի կինովարձույթը։ «Ջոկերը» դարձել է առաջին ֆիլմը, վերջին 10 տարիների ընթացքում, որն առաջին տեղում է եղել 1,5 ամիս։ Վերջին ֆիլմը, որը նման ռեկորդ է սահմանել, Ջեյմս Քեմերոնի «Ավատարն» է եղել։ Այն լույս է տեսել 2009 թվականին և առաջատար էր 10 շաբաթ։

Մեծ Բրիտանիայում «Ջոկերը» 54,3 միլիոն ֆունտ սթերլինգ է վաստակել՝ դառնալով տարվա ամենաեկամտաբեր 4-րդ ֆիլմը և 30-րդը՝ ողջ պատմության մեջ։ Բացի այդ, Արթուր Ֆլեքի մասին ֆիլմը դարձել է ամենաեկամտաբեր կոմիքսը։ Նոյեմբերի 8-ի դրությամբ այն վաստակել է 957 միլիոն դոլար՝ գերազանցելով բյուջեն 15,3 անգամ։

Ֆիլմի գլխավոր ռեժիսորը նշել է, որ նկարահանումները հեշտ չեն եղել, հատկապես Ֆենիքսի պահելաձևի պատճառով․ «Նկարահանումների ընթացքում նա ուղղակի դուրս էր գալիս կադրից և նկարահանման հրապարակից։ Խեղճ դերասանները կարծում էին, որ դա իրենց պատճառով է, բայց իրականում իրենք կապ չունեին․ ամեն ինչի մեղավորը դերասանի ինքնազգացողությունն էր․ նա չէր զգում ճիշտ տրամադրվածություն և չէր ցանկանում շարունակել աշխատել»,- նշել է Ֆլիպսը՝ չշեշտելով՝ ինչում էին կոլեգաներն իրենց վրա վերցնում կատարվածի մեղքը։ Բացի այդ, ռեժիսորը նշել է, որ ֆիլմը պահանջում է «որոշակի մասնակցություն՝ հանդիսատեսի կողմից», և միայն դրանից է կախված, ինչպես հանդիսատեսը կհասկանա տեսածը։ Նա հատուկ չի բացահայտում մանրամասները և չի նշում հոգեբանական մանրուքները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!