Պրեմիերա․ Միխայիլ Գալուստյանի թեժ տեսահոլովակը՝ Գարիկ Մարտիրոսյանի և Արամ Mp3-ի մասնակցությամբ

Հայազգի հայտնի դերասան Միխայիլ Գալուստյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որին մասնակցել է նաև Գարիկ Մարտիրոսյանը և Արամ Mp3-ը։ Նա հանդես է եկել Սուպեր Ժորիկի կերպարով և կատարել «Хочу тибя любицца» երգը։ Դա արևելյան տղամարդու և թեժ, շքեղ կնոջ սիրո պատմությունն է։

Տեսեք՝ ինչպես է այս վառ տեսահոլովակում Գալուստյանը համատեղել հումորն ու երաժշտությունը։ Տեսահոլովակի ռեժիսորն է Գրիգոր Գասպարյանը, խոսքերը՝ Միխայիլ Գալուստյանի և Գարիկ Մարտիրոսյանի, երաժշտությունը՝ Ռիչարդ Մադլենյանի։ Հաշված ժամերի ընթացքում տեսահոլովակն ավելի քան հարյուր հազար դիտում է հավաքել։

Երկրպագուները շատ են հավանել տեսանյութը և Գալուստյանին համեմատում են Արտուր Պիրոժկովի հետ․ «Արտուր Պիրոժկովն արդեն լուրջ մրցակից ունի», «Կրակ է, շատ եմ հավանել, հատկապես վերջին հատվածը», «Հիանալի տեսահոլովակ, ողջույն՝ Աբխազիայից», «Սուպեր երգ է, իսկական պարելու համար», «2020-ի ամառվա հիթն է լինելու», «Հիանալի է, կարևորը՝ ծիծաղելի է։ Պետք էր ավելի շուտ Ժորիկի կերպարով հանդես գալ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: