Խայտառակ բացահայտում․ 30-ից ավելի հայ երեխա ապօրինի որդեգրման է տրվել Իտալիա

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խայտառակ բացահայտում է արել։ Պարզվում է՝ մեր ազգի երեխաներին ապօրինի որդեգրման են տվել Իտալիա՝ մեծ գումարի դիմաց։ Ավելի քան 30 երեխայի են ուղարկել արտերկիր, ինչը տեղի է ունեցել 2016-ից 2018 թվականներին։ Հանցավոր գործունեությամբ երկու անձ է զբաղվել։ Նրանք տարբեր հիմնարկներում լավ կապեր են ունեցել և կարողացել են խաբեության միջոցով փաստաթղթեր հավաքել և կեղծ փաստաթղթերով երեխաներին որդեգրման տալ։

Ըստ քննության՝ բուժհաստատություններ դիմած կանանց վախեցնում էին և ստիպում հրաժարվել նորածին երեխաներից։ Դրանից հետո երեխաներին կեղծ փաստաթղթերով տեղավորում էին մանկատներ, դրանից հետո էլ որդեգրման տալիս՝ խախտելով հայրենիքում որդեգրվելու առաջնահերթության սկզբունքը։ Քրեական գործն արդեն հարուցվել է, քննությունը՝ սկսվել։


Այս լուրն իսկական իրարանցում է առաջացրել համացանցում։ Հանրությունը շատ մտահոգված է բացահայտմամբ և անթիվ մեկնաբանություններ է թողնում գրառումների տակ։ Բոլորը նեղսրտած են երեխաների ու խաբեությամբ երեխաներից զրկված ծնողների համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: