Եղանակը կցրտի, բացասական ջերմաստիճան է սպասվում

Այսօրվանից եղանակն էլ ավելի կցրտի։ Ձմեռը, կարծես, իր իրավունքներն է պահանջում աշունից, չէ որ սովորականից տաք է եղանակը։ Ինչևէ, կարծես աշունը նահանջում է և սկսում է եղանակը ցրտել։ Երևանում արդեն մինուս կլինի։ Ամսի 14-ից 18-ն առանց տեղումների, բայց ցրտաշունչ եղանակ կլինի։ Ջերմաստիճանը կիջնի 5-ից 10 աստիճանով։ Քամին հարավ-արևելքից կփչի՝ 3-8 մ/վ արագությամբ։

Հայաստանի ողջ տարածքում գիշերը կլինի -1-ից -10 աստիճան, իսկ ցերեկը՝+4-ից +16 աստիճան։ Բոլոր տարածաշրջաններում անձրև չի գա, բայց որոշ ժամերի ամպամած կլինի։ Երևանում գիշերն արդեն բացասական ջերմաստիճան կլինի․ կիջնի մինչև -2։ Ցերեկը դեևս շատ ցուրտ չէ․ +10-ից +16 աստիճան է։

Արևի ուղեկցությամբ հաճելի զբոսանքի եղանակ է։ Պետք է որսալ այն ժամերը, երբ արևը կերևա, որովհետև մայրաքաղաքում մեծամասամբ ամպամած կլինի։ Լավ նորություն․ անձրև չի գա, եղանակը չոր կլինի։ Թերևս այսքանը՝ հայաստանյան՝ առաջիկա օրերի եղանակի մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: