Հայտնի է՝ ինչու է Քեյթ Միդլթոնն արտասվել իր հարսանիքից առաջ

Անգլիայի ամենահայտնի հարսանիքներից մեկը՝ Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի՝ 2011 թվականին կայացած հարսանիքը, մինչ օրս քննարկվում է։ Բոլորին հետաքրքիր է՝ ով էր ներկա, ով էր զբաղվում դեկորով, ինչ տեսքի էր հարսանեկան սեղանը, և, իհարկե, ով էր հարսանեկան զգեստի հեղինակը։

Յուրաքանչյուր հարսի պես Քեյթը մեծ ուշադրությամբ էր վերաբերվում հարսանեկան զգեստի ընտրությանը և ուղղակի չէր ցանկանում, որ ինչ-որ մեկը մինչ հարսանիքը տեսներ այն։ Նա նաև խնդրել է թաքցնել դիզայների անունը, որպեսզի ոչ ոք նման զգեստ չպատվիրի իր համար։
Տեղեկությունների արտահոսքը, սակայն, անխուսափելի էր, և հարսանիքից առաջ հայտնի էր դարձել դիզայների անունը․ դա Սառա Բերթոնն է՝ Alexander McQueen բրենդի կրեատիվ տնօրենը։

Թագավորական կենսագիր Քեթի Նիքոլի խոսքով՝ դա անչափ հիասթափեցրել էր Քեյթին։ Հարսիկն արտասվել էր՝ լսելով՝ իր զգեստի դիզայների անունը հայտնի է դարձել, քանզի Միդլթոնն ամեն ինչ անում էր, որ դա գաղտնի մնա։ Ինչևէ, հարսանեկան արարողությանը Քեյթն ուրախ տեսք ուներ։
Նշենք՝ Քեյթի զգեստը կարված էր ատլասից և ժանյակներից։ Ժանյակապատ վերևի հատվածը ձեռքի աշխատանք է։ Այն ստեղծվել է Իռլանդիայում 1820-ականներին ստեղծված տեխնիկայով։ Ժանյակներն ստեղծվել են Հեմփթոնի ժանյակագործության դպրոցում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: