Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը զարմացրել է հանրությանը։ Նա հայտարարել է իրավաբանական ընկերություն հիմնելու ցանկության մասին։ Քիմը ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել իր ուսմանը՝ քրեական արդարադատության բարեփոխում իրականացնելու համար։
«Ցանկանում եմ՝ իմ ընկերությունում աշխատեն երբեմնի ազատազրկված մարդիկ, քանի որ նրանք օրենքներն ավելի լավ գիտեն, քան շատ իրավաբաններ»,- նշել է Քիմը։
Երբ Քարդաշյանը գովազդի է մասնակցում, նա առաջին հերթին մտածում է բանտում գտնվող մարդկանց ֆինանսավորման մասին։ Նրա նպատակն է օգնել որոշ բանտարկյալներին դուրս գալ ազատության։ Քիմը վստահեցնում է, որ նման օգնությունը կարող է ազատել անարդար դատապարտվածներին և ծածկել իրավաբանական ծախսերը։
Հուլիսին Քիմը խոսքով հանդես է եկել Սպիտակ տանը՝ աջակցելով դատապարտյալներին։ Նա համոզված է, որ միայն նախագահը կարող է փոխել մարդկանց ճակատագիրը։
Ինչ վերաբերում է իր մյուս նախագծերին, Քիմը դրանք էլ առանց ուշադրության չի թողնի։ Հիշեցնենք՝ Քիմը կոսմետիկա, օծանելիք և ներքնազգեստ է արտադրում։ Բայց հիմա ցանկանում է կենտրոնանալ իրավաբանության վրա։