Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մտադիր է փոխել անունը

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, հերթական անգամ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածություն դնելու մասին։ Քանյեն արդեն սկսել է բարձրաձայնել իր նախընտրական ծրագիրը՝ 2024-ի ընտրություններին ընդառաջ։ Երաժիշտը, հանդես գալով «Fast Company» փառատոնին, նշել է, որ իր Yeezy նորաձևության տանը հավելյալ աշխատատեղեր է ստեղծելու՝ զարգացնելով իր ֆեշն-արդյունաբերությունը։ Ներկաներից շատերը թերահավատորեն մոտեցան նրա հայտարարությանը և ծիծաղեցին, ինչին ի պատասխան ռեփերը հեգնեց՝ ավելորդ համարելով ծաղրանքը և հանգիստ շարունակեց իր խոսքը։


Բացի այդ Ուեսթը հայտարարել է, որ ցանկանում է փոխել անունը՝ դարձնելով այն Քրիսթիան, Ջենիուս, Բիլիոներ Քանյե Ուեսթ (թարգմանաբար՝ քրիստոնյա հանճար-միլիարդատեր Քանյե Ուեսթ)։ Վերջին շրջանում նա լրջորեն տարվել է հոգևոր թեմայով։ Յուրաքանչյուր հանգստյան օրերին նա համերգներ է տալիս եկեղեցիում, ուր գնում է իր ողջ ընտանիքը։ Իսկ որդիներին ա անվանակոչել է Սեյնթ և Փսալմ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: