Երկրպագուն դատի է տվել Մադոննային․ պատճառը զավեշտալի է

Նեյթ Հոլանդեր անունով տղամարդը դատական հայց է ներկայացրել Մադոննայի դեմ։ Կոնֆլիկտի պատճառը երգչուհու՝ սեփական համերգներից ուշանալն է։ Հայցում նշված է՝ Նեյթը նախօրոք գնել է Լաս Վեգասում դեկտեմբերի 17-ին կայանալիք համերգի 3 տոմս։ Համերգի մեկնարկը նախանշված էր ժամը 20։30-ին, բայց մի քանի շաբաթ առաջ կազմակերպիչները համերգի մեկնարկի ժամը փոխել են՝ դարձնելով այն 22։30, քանզի երգչուհին չէր հասցնի ավելի շուտ բեմ դուրս գալ։

«Շատերը, ովքեր գնել են այդ համերգի տոմս, հաջորդ օրը պետք է աշխատանքի կամ դպրոց գնան։ Եթե նախօրոք հայտնի լիներ, որ համերգը կավարտվի գիշերը ժամը 1-ին, շատերը չէին գնի տոմսերը»,- իր դիրքորոշումն է հայտնել Հոլանդերը։

Ընդհանուր առմամբ երկրպագուն տոմսեր համար ծախսել է 1024,95 ԱՄՆ դոլար։ Տղամարդը պնդում է, որ շոու մեկնարկի ժամի փոփոխությունը երգչուհու և տոմսի գնորդի միջև կնքված պայմանագրի խախտում է։

Մադոննան հետաքրքիր իրավիճակի շուրջ գրել է․ «Կա մի բան, որ բոլորդ պետք է հասկանաք։ Թագուհին երբեք չի ուշանում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: