Այս տղան վախենում էր անգործ մնալ և որոշեց ուտելի ռեզյումեներ պատրաստել

Տղան մտադիր էր մոտ ժամանակներս լքել աշխատավայրը, այդ պատճառով որոշել է հետաքրքիր կերպ ռեզյումե պատրաստել՝ գործատուներին հնարավորություն տալով այն ուտել՝ բառի բուն իմաստով։ L E E M A C անունով օգտատերը հայտնել է, որ 2020-ի հունվարին լքելու է աշխատավայրը և մտադիր է 2020-ի փետրվարից նոր աշխատանքի անցնել։ Թեկնածուների մեջ առանձնանալու համար նա որոշել է իր ռեզյումեն գրել չոր նախաճաշի տուփերի վրա։

 

Տարօրինակ միջոց է, բայց աշխատող։ Ստացվեց 10 տուփերից պատրաստված ռեզյումե, որոնք, ըստ տղայի, այն գործատուներին բաժին կհասնեն, որոնց նա ինքը կընտրի։ Տուփերի վրա գրված է «ՄքՀիլլին աշխատանք է պետք։ Թարմ տաղանդի առողջ չափաբաժին»։ Այնտեղ, որտեղ գրում են բաղադրությունը, տղան գրել է իր փորձի և նվաճումների մասին տեղեկություններ, այսինքն իր օգտակարության մասին։ Մյուս կողմում գրված է կրթության մասին և նշված են կոնտակտները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: