Թայվանցի մի տղամարդ ծխում էր 14 տարեկանից, իսկ ահա 37 տարեկանում նրա կյանքը փոխվեց․ նա ամուսնացավ և որդի ունեցավ։ Երբ որդին մի քանի ամսական էր, տղամարդուն ակնարկել են, որ ծխախոտի ծուխը վնասակար է նորածնի համար։ Նա որոշեց հանուն երեխայի թողնել ծխելը, իսկ արգելքը ծանրաքաշ դարձնելու համար որոշեց տուգանել ինքն իրեն 50 յուանով ամեն անգամ, երբ ցանկանում է ծխել։
Մետաղադրամները նա հավաքում էր և եռամսյակը մեկը փոխանցում բանկային հաշվին։ Չորս տարի անց, երբ ծնվեց նաև դուստրը, ծխելու ցանկությունն իսպառ վերացել էր։ Նա եզրափակեց արդյունքները։ Այդ ընթացքում հավաքվել էր 176350 յուան։ մետաղադրամները կեղծ էին, այդ պատճառով գումարը կազմել է 176200 յուան կամ 25 հազար ԱՄՆ դոլար։ Գումարած այն գումարը, որը նա չծախսեց ծխախոտի վրա՝ 13400 յուան կամ մոտ 2 հազար ԱՄՆ դոլար։ Ընդհանուր առմամաբ ստացվեց 27 հազար դոլար։
Նրա պատմությունը լայն տարածում ստացավ Չինաստանում, որտեղ ծխելը մեծ խնդիր է։ Շատ տղամարդիկ գովում էին նրան, որ կարողացել է հանուն երեխաների թողնել ծխելը և այդքան գումար խնայել։