«Իմ ամենասիրուն»․ վայելեք Ռազմիկ Ամյանի հուզիչ պրեմիերան

Հայտնի երգիչ Ռազմիկ Ամյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Իմ ամենասիրուն»։ Այն նկարահանվել է հրաշք Շուշիում՝ բնության գրկում։

Երաժշտության և խոսքերի հեղինակը Ռազմիր Ամյանն է։

Տեսահոլովակում ներկայացված են տարբեր ազգերի ներկայացուցիչների սիրո ռոմանտիկ պատմությունները՝ ծանոթությունից մինչ ծերություն։

Տեսահոլովակը տասնյակ հազարավոր դիտումներ է հավաքել։ Երկրպագուներն անչափ հավանել են տեսանյութը․ «Սրտից եկած ու սրտին հասնող երգ է։ Շնորհակալ եմ, Ռազմիկ ջան», «Նորից սիրահարվեցի։ Շնորհակալ եմ նման երջանիկ ակնթարթներ մեզ պարգևելու համար», «Ապրես Ռազմիկ, շատ գեղեցիկ երգ է և, ինչպես միշտ, գերազանց կատարում», «Ինչ լավ է, որ Ռազմիկը կա մեր երգարվեստում», «Խոսքերն ավելորդ են։ Մեկը մեկից հրաշք երգեր։ Սա ուղղակի ամենասիրուննա։ Մերսի քեզ, Ռազմիկ ջան», «Ամենա-ամենա տաղանդավոր երգիչ Ռազմիկ Ամյան։ Մեր հաղթանակների առհավատչյա բերդաքաղաք Շուշի։ Հրաշալի աշխատանք․․․ Կեցցե՛ք․․․», «Ամենա-ամենա սիրո խոստովանություննա էս հրաշք երգը»,- գրում են նրանք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: