Ցրտերը կարծես թե իրենց իրավունքներն են հաստատում Հայաստանի տարածքում։ Այսօրվանից մինչև ամսի 15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Բայց քամոտ է լինելու։ Քամին լինելու է հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Իսկ այ ամսի 13-ից 15-ը ջերմաստիճանն աստիճանաբար կիջնի 2-ից 4 աստիճանով: Սա նշանակում է, որ դեռ շատ ցուրտ չէ և կարելի է զբոսանքի ընթացքում չմրսել։
Այսպես, առաջիկա օրերին, ընդհանուր առմամբ բոլոր մարզերում ցերեկը կլինի +17-ից +21 ատիճան, իսկ գիշերը՝ -4-ից +7 աստիճան։ Երևանում գիշերն սպասվում է +4-ից +5 աստիճան, իսկ ահա ցերեկը՝ +17-ից +20 աստիճան գրեթե ամառային ջերմություն։ Եղանակն ակնարկում է չկորցնել պահը՝ աշնան գեղեցկությունը վայելելու։ Ջերմությամբ ու արևի շողերով գերում է դուրս գալ և ողջունել իրեն։ Դեմ մի գնացեք նրա ցանկությանը և վայելեք հիասքանչ եղանակի ջերմությունը՝ արևի վառվռուն շողյունների ներքո։ Այնպես որ՝ առանց ժամանակ կորցնելու, վայելեք տաք օրերը։