Հայտնի երգչուհի Սիրուշոն ներկայացրել է Կոմիտասի ստեղծագործության հիման վրա ստեղծված «Zoma Zoma» նոր տեսահոլովակը։ Գեղեցկուհի-երգչուհին մի քանի կերպարով է հանդես եկել՝ վառ և ոճային։
Կոնդում նկարահանված տեսահոլովակում ներկայացվում են կոլորիտային 90-ականները՝ բակային զվարճալի խաղերը՝ հայկական հնչյունների ներքո։
Սիրուշոն անկրկնելի է իր վառ կերպարներով՝ կապույտ մազերով, ազգային զարթերով, մարզական համազգեստով։
Տեսահոլովակը ժամերի ընթացքում մոտ 100 հազար դիտում է հավաքել։ Երկրպագուները հավանել են Սիրուշոյի ոճային փոփոխությունը և տեսահոլովակը․ «Հնի ու նորի միքս, ինչպես միշտ ճաշակ», «Գժական, թույն, ուրիշ Սիրուշո», «Բնական արտաքինով, համեստ, աչքին դուրեկան, ականջին հաճելի Սիրուշո, հմայքդ անսպառ լինի…», «Ինչպես միշտ հոյակապ աշխատանք։ Շնորհավորում եմ բոլորին և Սիրուշոյի երկրպագուներին», «Հրաշք կատարում, հիանալի տեսահոլովակ», «Ինչպես միշտ հիանալի աշխատանք», «Սպասված տեսահոլովակ ու հիանալի աշխատանք», «Սիրուշո ջան, շատ ստացված երգ և տեսահոլովակ։ Շնորհավորում եմ։ Միշտ տարբերվում ես բոլորից», «Ինչպես միշտ հայեցի, առանց կլկլոցների, յուրօրինակ»,- գրում են նրանք։