«Ոչ ոք օրենքից վեր չէ»․ Դոնալդ Թրամփը և իր երեխաները դատապարտվել են

Նյու Յորքի գերագույն դատարանն աննախադեպ որոշում է կայացրել՝ դատապարտելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և իր երեք երեխաներին ութ հասարակական կազմակերպություններին երկու միլիոն դոլար փոխանցել՝ «Trump Foundation» բարեգործական հիմնադրամը քաղաքական նպատակներով օգտագործելու համար։ Նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի խոսքով, նրանք տարբերություն չեն դնում պատասխանողների միջև՝ լինի շարքային մարդ կամ երկրի նախագահ։
«Դատարանը պարտադրել է երկու միլիոն վճարել որպես փոխհատուցում՝ հիմնադրամի ապօրինի օգտագործման համար՝ 2016-ին կայացած նախագահական ընտրություններին ընդառաջ գումարը նախընտրական արշավին օգտագործելու համար։ Ոչ ոք օրենքից վեր չէ»,- նշել է դատախազը։


Նշենք՝ դատական հայցը ներկայացվել է 2018 թվականին։ Ի սկզբանե հայցվորը 2,8 մլն տուգանք էր պահանջում՝ պնդելով, որ Թրամփի նախընտրական արշավի համար օգտագործվել են «Donald J.Trump Foundation» բարեգործական հիմնադրամի միջոցները։ Նախագահ Թրամփը հերքել է լուրերը՝ հայտնելով իր՝ աշխարհում միակ մարդը լինելու մասին, երբ կարող էր 19 միլիոն դոլար տրամադրել բարեգործությանը, բայց քննադատվել դրա համար։


Տարօրինակ ու զարմանալի է, որ ԱՄՆ-ի պես գերտերություն ղեկավարող մարդը կանգնում է դատարանի առջև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: