Ռեալիթի շոուի հայազգի աստղ Քորթնի Քարդաշյանը շոկի է ենթարկել իր երկրպագուներին՝ հայտարարելով, որ որոշել է լքել ընտանեկան ռեալիթի շոուն։
«Պարզապես որոշել եմ ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաներիս հետ՝ հոգ տանելով իրենց մասին որպես մայրիկ։ Բայց ես հրաժեշտ չեմ տալիս։ Հնարավոր է՝ ինձ տեսնեք հաջորդ՝ 18-րդ եթերաշրջանում։ Հնարավոր է՝ նույնիսկ իմ տանը»,- նշել է Քորթնին՝ հարցազրույցի ընթացքում։
Քորթնիի քույրը՝ Քլոեն, հույս է հայտնել, որ նա կմտափոխվի և կվերադառնա ընտանեկան ռեալիթի շոու․ «Մենք սիրում ենք Քորթնիին և կկարոտենք իրեն, բայց մեր ընտանիքում բոլորը գնում են իրենց ուղիով։ Չնայած ես մտածում եմ, որ նա կվերադառնա»։
Քիմ և Քլոե Քարդաշյան քույրերը նաև կատակել են, որ Քորթնին ցանկանում է սեփական հեռուստաշոուն ստեղծել։
Նշենք՝ Քորթնին ռեալիթի շոուին մասնակցել է առաջին եթերաշրջանից, որը նկարահանվել է 2007 թվականին։ Հիմա նա 3 երեխաների մայր է՝ 10-ամյա Մեյսոնի, 7-ամյա Պենելոպեի և 5-ամյա Ռեյնի։ Նա լավ հարաբերություններ է պահպանում երեխաների հոր՝ Սքոթ Դիսիկի հետ։