Աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնի հայտնի գուլպաները, որոնք իր ոտքերին են եղելեգենդար «լուսնային քայլվածքն» առաջին անգամ ցուցադրելիս, աճուրդի կհանվեն։ Մեկնարկային գինը մեկ միլիոն դոլար է եղել։ Աճուրդը կկայանա նոյեմբերի 13-ին։ Աճուրդն անցկացնողները հույս ունեն, որ երկրպագուները գումար չեն խնայի իրենց կուռքին՝ Մայքլ Ջեքսոնին, պատկանող իրը գնելու համար։
Հիշեցնենք՝ սպիտակ գուլպաները՝ փայլուն քարերով պատված, երգիչը կրել է 1983-ի մարտի 25-ին՝ «Motown 25․ երեկ, այսօր, ընդմիշտ» շոուին, երբ առաջին անգամ ցուցադրել է իր «լուսնային քայլվածքը»։ Դրանից հետո՝ «The Jacksons 1984 Victory Tour»-ի ընթացքում, նա գուլպաները փոխանցել է իր մենեջերին՝ Ֆրենկ Դի Լեոյին։ Գուլպաների հետ Ջեքսոնը ստորագրված նամակ է տվել, որը նույնպես աճուրդի մաս է կազմում։ Հիմա գուլպաները լավ վիճակում են․ դրանց իսկությունն ապացուցող հավաստագիրը ներառված է լոտում։
Ջեքսոնը շատերին հիշվել է հենց այդ հանրահայտ քայլվածքով, որը ցնցել էր նրա երկրպագուներին։ Ցայսօր յութուբում միլիոնավոր երկրպագուներ փնտրում են քայլվածքի տեսանյութը՝ անընդհատ վայելելով Մայքլ Ջեքսոնի արվեստը։