Օրերս «Կլոն» սերիալից հայտնի Ժադիի՝ Ջովաննա Անտոնելլայի ընտանիքում տոն էր։ Իր զույգ աղջիկները՝ Անտոնիան և Սոֆիան, նշում էին 9-րդ տարեդարձը։ Հայտնի մայրիկը դուստրերի համար անմոռանալի երեկույթ էր կազմակերպել։ Այն բառի բուն իմաստով անմոռանալի էր, քանի որ դժվար թե երկրպագուներից որևէ մեկը մոռանա երեկույթի գլխավոր զարդը՝ հայտնի շագանակագույն սմայլիկը։ Հսկա սմայլիկներով զարդարված էր ողջ սրճարանը և տոնական սենյակը, անգամ աղջիկների մազերը։ Հյուրերին պայուսակներ էին նվիրում՝ նույն սմայլիկի պատկերով։
Աստղի երկրպագուները զարմացած էին նման ընտրությունից․ «Ինչու հենց այս սմայլիկը։ Միթե չէր կարելի այլ զարդ ընտրել»,- նշում էին երկրպագուները՝ մեկնաբանություններում։ Հաշվի առնելով երեխաների գոհ դեմքը՝ երեկույթը նրանց հաստատ դուր է եկել։ Դժվար թե Ջովաննան այդ սմայլիկի երկրպագու լինի։ Հավանաբար, մայրը կատարել է զույգերի ցանկությունը, ինչն ամենակարևորն է իր համար։ Նա չի էլ հետաքրքրվում համացանցում գրած մեկնաբանություններով, երբ իր աղջիկները ժպտում են։