Այսօրվանից ուժի մեջ է մտել Հայաստանի և Վրաստանի միջև կարևոր որոշումը

Նոյեմբերի 7-ից Հայաստանի և Վրաստանի միջև կարևոր որոշում է ուժի մեջ մտել։ Երկրների օդային տարածքն այսուհետ միասնական ու ազատ կլինի։ Դա նշանակում է՝ Հայաստան և Վրաստան և հակառակ ուղղությամբ թռչող ինքնաթիռները երկրների օդային տարածքներում կկարողանան իրենց հարմար կարճ ճանապարհ ընտրել և չհետևել նախագծված ճանապարհին։

 

Արդյունքում կկրճատվի թռիչքային ժամանակը և վառելանյութը, այսինքն գումար կխնայվի։ Այս հայեցակարգը երկրներն սկսել են մշակել 2017 թվականին։ Ի դեպ, համակարգը ներդրված է ոչ բոլոր եվրոպական երկրներում, և այս առումով Հայաստանն ու Վրաստանն առաջատարների շարքում են։

«Ուրախ են, որ Անդրկովկասում առաջինն ենք, որ այս համակարգը ներդրեցինք ու արդեն այսօր սկսում ենք այն վերամշակելու փուլը։ Մենք հնարավորություն ենք տալիս ավիաընկերություններին մեկ չվերթի ընթացքում ազատ հատել երկրների օդային տարածքները՝ ընտրելով ամենակարճ ճանապարհը՝ խնայելով վառելիք և արդյունքում ավելի արդյունավետ ծախսել գումարը։ Ուրախ եմ, որ մեր թիմը պատվով դուրս եկավ այս գլոբալ մարտահրավերից»,- նշել է «Սայաէրոնավիգացիայի» գլխավոր տնօրեն Գոչու Մեզվրիշվիլին։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: