Դեմի Մուրի դուստրերը երեք տարի չեն շփվել մոր հետ․ պատճառը հայտնի է

Դերասանուհի Դեմի Մուրն անկեղծացել է՝ պատմելով, որ Էշթոն Քատչերի հետ ամուսնության ժամանակ իր կրտսեր դուստրերը՝ Սքաութն ու Տալուլան, երեք տարվա ընթացքում չէին շփվում իր հետ։ Դեմիի հետ կապի մեջ էր միայն ամենամեծ դուստրը՝ Ռումեր Ուիլիսը։
«Մայրիկն ուզում էր երեխա ունենալ Քատչերից՝ դրան հատկացնելով ողջ ուշադրությունը։ Թվում էր՝ մենք քիչ ենք իրեն։ Սքաութն ու Տալուլան չափազանց վատ էին տանում այդ շրջանը։ Քույրերս մայրիկի հետ երեք տարի չեն շփվել։ Ես փորձում էի հանդարտեցնել հարաբերությունները, բայց մայրիկի հետ խոսելու գնալուց հետո, ինձ դավաճան անվանեցին»,- նշել է Ռումերը։

Տալուլան ասել է, որ իրեն չսիրված ու մոռացված է զգացել՝ ողջ ուշադրությունն Էշթոնի վրա կենտրոնացած լինելու պատճառով։
Դերասանուհին, բաժանվելով Էշթոն Քատչերից, վերականգնել է դուստրերի հետ ջերմ հարաբերությունները։ Հիմա նա զբաղվում է իր կյանքի մասին գրքի շնորհանդեսով։ Այդ գործընթացում աղջիկներն ակտիվ օգնում են մայրիկին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: