Կատրին Դենյովը ծանր վիճակում շտապ հոսպիտալացվել է

Ֆրանսուհի հայտնի դերասանուհի Կատրին Դենյովը շտապ հոսպիտալացվել է Փարիզում՝ ծանր վիճակում։ Նա իշեմիկ ինսուլտ է տարել։ Բժիշկներն անում են հնարավորը՝ կինոյի լեգենդի վիճակը կայունացնելու համար։ Բոլորը հույս ունեն, որ դերասանուհին շուտով կապաքինվի։

Հոկտեմբերի 22-ին 76-ամյակը տոնած Դենյովը շարունակում է ակտիվ աշխատել։ Նա այս օրերին նկարահանվում էր Էմանուել Բերկոյի «Կյանքի օրոք» ֆիլմում։ Նրա ֆիլմերի քանակը շուտվանից է անցել ութսունը։ Բացի դերասանական տաղանդի, նա հանդիսանում է գեղեցկության չափանիշ։ Դենյովը մեկ անգամ չէ, որ գլխավորել է աշխարհի ամենագրավիչ դերասանուհիների վարկանիշը։

 

«Ինձ գեղեցիկ չեմ համարել երբեք։ Թեև ուրիշներն ինձ այդպիսին են համարում, բայց ես նման որակումներ չեմ տալիս ինձ։ Երբեմն գեղեցիկ տեսք եմ ունենում, բայց ոչ միշտ։ Գեղեցկուհի՞։ Ո՛չ։ Հիմա շատ հաճախ լսում եմ մարդկանցից, որ դեռ գեղեցիկ եմ։ Դա ինձ ստիպում է ժպտալ»,- նշել է լեգենգը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: