Այս կինը «Սիրո խորհրդանիշ» հարսանյաց զգեստ էր կրում․ կզարմանաք, երբ իմանաք՝ ինչու

Սեպտեմբերին 43-ամյա Բեքքին ամուսնացել է Լի Մարքմենի հետ։ Այս հարսանիքի մասին չէինք գրի, եթե մի հետաքրքիր մանրուք չլիներ։ Արարողությանը Բեքքին ներկայացել է զարմանալի զգեստով՝ ոչ ստանդարտ տեխնոլոգիայով կարված։ Կինը պատմել է, որ այդ զգեստն ստեղծել է կտորներից։ Բեքքին մերսող է աշխատում և իր հաճախորդներին պատմում էր, որ մտադիր է հարսանեկան զգեստ կարել ուրիշների զգեստների պատառներից՝ ստեղծելով «Սիրո խորհրդանիշ» զգեստը։

Իմանալով այդ մասին՝ հաճախորդները բերում էին նրան տարբեր կտորներ, ժանյակներ, զարդեր՝ իրենց մայրերի և տատիկների հարսանյաց զգեստներից։


Կինը հրաժարվեց ավանդական զգեստ կրելու մտքից, որովհետև երկար տարիներ է, ինչ ապրում էր քաղաքացիական ամուսնու հետ։ Զույգն արդեն 6 երեխա ունի, և Բեքքիի խոսքով՝ ճիշտ ու ռոմանտիկ չի լինի սովորական զգեստ կրելը։


Բեքքին զգեստի մեջ կարել է նաև իր ծննդավայրից փոքրիկ քար, ինչպես նաև ծնողների ամուսնական մատանիները։

Մի քանի շաբաթ Բեքքիի դռները բաց էին հյուրերի առաջ, որոնք գալիս ու բերում էին իրենց կտորները, օգնում կարել զգեստը։


Այս զգեստը միավորեց շատ մարդկանց՝ աշխարհի տարբեր ծայրերից և հիրավի կարող է կոչվել «Սիրո խորհրդանիշ» զգեստ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: