Քիմ Քարդաշյանի հուզիչ անակնկալը մորը՝ Քրիս Ջեններին

Երեկ Քարդաշյան-Ջեններ գեղեցկուհիների մայրիկի՝ Քրիս Ջենների 64-ամյակն էր։ Նրա դուստրը՝ 39-ամյա Քիմ Քարդաշյանը հուզիչ անակնկալ էր մատուցել մորը։

Քիմը վարձել է Բևերլի Հիլզի իրենց նախկին տունը, որտեղ նրանք ապրել են մանկության տարիներին, և հին Mercedes 560 SL, որը ժամանակին վարում էին իր ծնողները։ Քիմն անգամ նույն համարներն է վերցրել ավտոմեքենայի համար։ Նա լուսանկար է հրապարակել, որում Քարդաշյան-Ջեններ ընտանիքի կանայք են՝ ավտոմեքենայի ֆոնին։

Նա նաև տոնական երեկույթ էր կազմակերպել այդ տանը, իսկ ծննդյան տորթը համարի տեսք ուներ։ Երեկույթին հրավիրված էին Քրիսի ընկերուհիները։ Անակնկալի մասին չգիտեին անգամ Քիմի քույրերը։


«Սա յուրահատուկ օր էր իմ կյանքում։ Մեր բոլոր հիշողություններն ապրում են այստեղ, հատկապես նրանք, որ կապված են մեր հոր հետ։ Սա վայր է, որտեղ ծնվել են Քարդաշյան երեխաները։ Տանը մնացել են մեր հին զվարճալի պաստառները և նույն խոհանոցային կահույքը»,- գրել է Քիմը։


Հիշեցնենք՝ Քիմի, Քորթնիի, Քլոեի և Ռոբերտի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականին՝ քաղցկեղից։ Նա 59 տարեկան էր։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: