Աշխարհի ամենաքննարկվող կազմվածքներից մեկի տիրուհին՝ հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ վերջին տարվա ընթացքում 8 կգ ավելորդ քաշ է հավաքել և դժգոհ է իր արտաքին տեսքից։ 39-ամյա գեղեցկուհին նպատակ ունի մինչև մյուս տարվա հոկտեմբերի 21-ը՝ ծննդյան 40-րդ տարեդարձը, նիհարել։
«Ես սպորտով զբաղվում եմ, բայց այս ամենը սննդի պատճառով է»,- նշել նա։ Նպատակիս հասնելու համար Քիմը կրկնակի շատ է մարզվում։ Իր մարզումների մասին նա հայտնում է երկրպագուներին․ «Այո, ընթրիքից առաջ երեկոյան մարզում եմ անցկացնել։ Առաջ այդպես չէի վարվում, բայց հասկացա, որ պետք է անեմ սա՝ ինձ լավ զգալու համար։ Պետք է հասնեմ նպատակիս, ինչը նշանակում է, որ պետք է շատ մարզվեմ՝ ամեն գնով»,- նշել է Քիմը։
Հավանաբար, Քիմը գիտակցում է, թեև իր կազմվածքը գրավիչ է, բայց առողջության տեսանյունից ճիշտ չէ։