Քեթի Փերրիին 150 միլիոն դոլար տուգանք է սպառնում՝ Հիլարի Քլինթոնի պատճառով

Նոյեմբերը երգչուհի Քեթի Փերրիի համար հաջող չսկսվեց։ Ամսվա հենց առաջին օրը երգչուհին խնդրի առաջ կանգնեց։ «Backgrid» ֆոտոգործակալությունը մեղադրել է Քեթիին՝ օրենքը խախտելու մեջ։ Նրանց խոսքով՝ Քեթին երեք տարի առաջ ինստագրամյան իր էջում լուսանկար է տեղադրել՝ իր Հելոուինի կերպարով։ Նա ընտրել էր քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնի կերպարը և խնջույքին գնացել է նրա ամուսնուն մարմնավորող Բիլ Քլինթոնի հետ։

 

Հիանալի զույգ է ստացվել։ Ֆոտոգործակալության կողմից Հելոուինիի նախօրեին իարված լուսանկարը երգչուհին հրապարակել է լուսանկարը, սակայն չի վճարել հեղինակային իրավունքի համար գումարը։

ԱՄՆ-ում այդ հարցին շատ խիստ են վերաբերվում։ Գործակալությունն արդեն հայց է ներկայացրել դատարան։

Զավեշտալին այն է, որ արդեն երեք տարի է անցել։ Ի՞նչ էին անում գործակալությունում այս ընթացքում, հայտնի չէ։ Ու ինչի համար էին այդքան երկար մտածում, նույնպես հայտնի չէ։ Բայց եթե Քեթիի մեղքն ապացուցվի, նա կտուգանվի 150 միլիոն դոլարով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!