«Հայաստան»․տեսահոլովակ Արման Ռաֆայելյանից․ վայելեք

Երգիչ Արման Ռաֆայելյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Հայաստան»։ Երաժշտության և խոսքերի հեղինակը Ահարոն Ռաֆայելյանն է, գործիքավորումը՝ Արմեն Ավետիսյանի։ Հայրենասիրական երգի տեսահոլովակում ներկայացված են մեր երկրի տեսարժան վայրերից մի քանիսը, իսկ տեսահոլովակը նկարահանված է Նորավանքում։

Երգին համ ու հոտ է ավելացնում պարային խումբը՝ ազգային անմահական պարերով՝ քարքարոտ լեռներին և Նորավանքի մոտ։ Իրոք որ շատ համագունչ է Նորավանքի ֆոնին ազգային պարը՝ ազգային տարազով։ Կարծես հողն ու լեռներն են երգում ու ձայնակցում Արմանին, իսկ քամին պարում է երիտասարդների հետ։

Հայրենասիրական այս տեսահոլովակը հավանության է արժանացել երկրպագուների կողմից․ «Բրավո, Արման ջան», «Շնորհավոր։ Շատ լավ աշխատանք է», «Շատ սիրուն ու ոգևորող երգ ու լավ կատարում», «Հայի ոգին հայրենասիրական երգի մեջ է, շատ ապրես, Արման ջան», «Առաջ մղող ու պայքարող երգ, շնորհավոր», «Գեղեցիկ տեսահոլովակ ու գեղեցիկ կատարում»,- գրում են նրանք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: