«Զինվորի պատգամ»․ Արմենչիկի անչափ հուզիչ տեսահոլովակը․ անպայման դիտեք

Հայտնի երգիչ Արմենչիկը ներկայացրել է «Զինվորի պատգամ» տեսահոլովակը։ Անչափ հուզիչ տեսահոլովակի հեղինակն է Արեն Բայադյանը, երաժշտությունը՝ Մարգարիտա Խլղաթյանի, խոսքերը՝ Հասմիկ Վարոսյանի։

Ռեալիստիկ ու անչափ դրամատիկ տեսահալովակի ոճով զբաղվել է Արմեն Գալյանը, հագուստների հեղինակ՝ Անահիտ Սիմոնյան։

Երգը զոհված զինվորի պատգամն է մորը։ Հիանալի կատարում է, հուզումնալից ու սրտահառաչ։ Մի քանի ժամում այն հազարավոր դիտումներ է հավաքել։

Երկրպագուները շատ հուզված մեկնաբանություններ են գրում․ «Մեր սիրելի Արմենչիկ ապրես, հոգով սրտով կատարման համար,ամեն ինչ այնքան իրական էր՝ սիրտս կտոր-կտոր եղավ», «Հավերժ փառք ձեզ, տղե՛րք, հավե՛րժ փառք, մեր անմահ տղերք», «Լույս դարձած հոգիները ձեր անմահ են, իմ հերո՛ս քաջ եղբայրներ», «Լավն էր շա՜տ, հուզվեցի, շնորհակալություն անչափ Արմեն ջան», «Մեր ընկած հերոսնե՛ր, լույս իջնի շիրիմներիդ», «Շատ հուզիչ երգ էր, Ապրես հոգով ու սրտով կատարման համար, Արմենչի՛կ ջան», «Շատ հուզիչ կատարում էր։ Ապրե՛ս, Արմեն ջան», «Աստված պահապան մեր բոլոր զինվորներին : Բրավո, Արմենչիկ ջան, ձայնդ անսպառ լինի: Հուզվեցի շատ»։

Рейтинг
( 5 оценок, среднее 4.2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: