Այսօր ավարտվել են աշնանային արձակուրդները և երեխաներն արդեն դպրոցներ են գնացել։ Թեև այսօրվանից է դասերը մեկնարկել, բայց այ դասասենյակները պետք է երեկվանից ջեռուցվեին, որպեսզի երեխաներն այսօր չմրսեն։ Եղանակն արդեն տաք չէ, և օրերս նախարարությունից հորդորել են անպայման միացնել դպրոցների ջեռուցումը։
Չափանիշների համաձայն՝ դասապրոցեսի ընթացքում պետք է դպրոցում լինի 20-ից 22 աստիճան ջերմություն, ինչի համար պատասխանատու է դպրոցի տնօրենը։ Ջեռուցման համար ծախսած գումարը դպրոցին փոխանցվում է պետական բյուջեից, այլ ոչ թե ծնողներից հավաքած գումարից։ Նախարարությունը հորդորում է չհանդուրժել նմանատիպ դեպքեր, իսկ դրանց լինելու դեպքում դիմել նախարարություն։
Սենյակային կայուն ու տաք ջերմաստիճանը շատ կարևոր է երեխաների առողջության և կենսախնդության համար։ Ծնողնե՛ր, հետևեք, որ դպրոցում ձեր երեխաները չմրսեն, իսկ մրսելու դեպքում ստուգեք՝ պահպանում է, արդյոք, դպրոցն անհրաժեշտ ջերմաստիճանն ամեն օր՝ երեխաների՝ դպրոցում գտնվելու ողջ ընթացքում։