Gucci-ի ցուցադրությունից հայտնի դարձած հայ մոդելը նոր ցուցադրության է մասնակցել

Թբիլիսիում շարունակվում է «Mercedes Benz Fashion Week» ցուցադրությունը, որին մասնակցել է Gucci-ի ցուցադրությունից հայտնի դարձած հայ մոդել Արմինե Հարությունյանը: Մեր գեղեցկուհին հիանալի է հանդես եկել։ Նա կարմիր-սև երանգների հագուստ է կրել՝ բաճկոն և տաբատ։ Ավելին, միջազգային հանրությանը շատ է դուր եկել Արմինեի նոր կերպարը։ Ֆրանսիական Vogue-ն Արմինեի լուսանկարը տեղադրել է ցուցադրության ֆուտոշարքի շապիկին։

Թեպետ շատ են կարծիքներն այն մասին, որ Արմինեի գեղեցկությունը չի համընկնում այս կամ այն չափանիշներին, նորաձևության աշխարհը գնահատում է նրան։ Նորաձևությունում ընդունված են տարբեր ոճային կերպարները, տարբերվող դեմքերը։ Արմինեի յուրահատուկ գեղեցկությունը ճանապարհ բացեց իր առջև։ Նա մի շարք հրավերներ է ստացել և շարունակում է ստանալ։ Նրա յուրահատկությունը համարվում է գեղեցկության չափանիշ, նա պոդիում է բարձրանում և ողջ աշխարհին ցույց տալիս իրեն, բայց հայրենիքում շարունակում է քննադատության և քննարկման առարկա դառնալ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: