«Մանկական Եվրատեսիլ» մեկնող Կարինա Իգնատյանը ներկայացրել է իր տեսահոլովակը․ անպայման դիտեք

«Մանկական Եվրատեսիլ-2019» մրցույթին մեր երկիրը կներկայանա Կարինա Իգնատյանի «Colours of Your Dream» երգով։ Աղջիկը երեկ ներկայացրել է տեսահոլովակը, որի ռեժիսորն է Անգելինա Միռոշնիչենկոն։ Երաժշտության հեղինակը Տարաս Դեմչուկն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը և Մարգարիտա Դորոշևիչը։

Նուրբ ու հեքիաթային տեսահոլովակը հաշված օրերում է նկարահանվել, բայց չի տուժել որակը․ հիանալի է ստացվել։ Բայց այն ստացված է․ դա վկայում են հազարավոր դիտումները և մեկնաբանությունները։ Փոքրիկ երգչուհին հույս ունի՝ այն դուր կգա հանդիսատեսին։ Նա նաև կոչ է արել բոլորին նոյեմբերի 22-ին, 23-ին և 24-ին քվեարկել Հայաստանի օգտին։

Երկրպագուների մեկնաբանություններից երևում է, որ Կարինայի երգը հավանել են նաև արտասահմանցիները։ Նրանք աղջկան հաղթողի հավակնորդ են համարում՝ նշելով, որ տպավորված են Կարինայի ձայնային տվյալներով և բեմական արվեստով։

  

Հայ երկրպագուներն էլ հետ չեն մնում արտասահմանցիներից՝ հաղթողի դերում ցանկանալով տեսնել միմիայն Կարինային։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: