Արցախում վիրավորում ստացած Սարգիս Ստեփանյանն աշխարհի չեմպիոն է հռչակվել

ՀՀ զինված ուժերի մայոր, Արցախյան մարտերի մասնակից Սարգիս Ստեփանյանը կրկին հերոսացել է։ Նա մասնակցել է Ռումինիայի Կոնստանցա քաղաքում կայացած բազկամարտի համաշխարհային ստուգատեսին և չեմպիոն դարձել։ «Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ ձեզ՝ դրական լիցքերի ու բարի խոսքերի համար։ Դուք եք ինձ ուժ տալիս»,- ասել է չեմպիոնը։

Հպարտության ու երախտիքի խոսքերի է արժանի միայն այսպիսի կամքի ուժ ունեցող մարդը։ Նա 2014 թվականին ծանր վիրավորում է ստացել Արցախում՝ զինակցին ադրբեջանցիների դիվերսիոն հարձակումից փրկելու ընթացքում պայթել է ականի վրա՝ կորցնելով ոտքերն ու ձեռքը։ Բայց տոկուն ոգին նրան ոտքի կանգնեցրեց․ դեպքից ամիսներ անց նա «Արիության» մեդալն ստացել է ոտքի վրա՝ քայլելով հասնելով ՀՀ նախագահին։ Սարգիսը հիմա էլ ծառայում է ՀՀ զինված ուժեում։

Ստեփանյանը մանկուց զբաղվել է ծանրամարտով, ստացել է Սպորտի վարպետի կոչում։ Վիրավորումից հետո էլ որոշել է մարզավիճակ պահպանել, բայց ունակությունները գերազանց են եղել, և հիմա նա չեմպիոն է դառնում բազկամարտում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: