«Նազելի աղջիկ»․ Մարտին Մկրտչյանի տեսահոլովակը հիացրել է երկրպագուներին (տեսանյութ)

Հայտնի երգիչ Մարտին Մկրտչյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Նազելի աղջիկ», որի հիմքում Փոլ Բաղդադյանի կատարումն է եղել։ Տեսահոլովակի հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է։

Մկրտչյանի տեսահոլովակը շատ ոճային է ստացվել։ Այն նկարահանված է սև-սպիտակ՝ խորհրդավոր տես հաղորդելու համար։ Մարտինի հրաշք կատարումը համեմված է դասական գործիքավորմամբ։

Տեսահոլովակը մեկ օրում 70 հազարից ավելի դիտում է հավաքել՝ հավանության արժանանալով երկրպագուների կողմից։ «Ինչպես միշտ յուրահատուկ», «Լուիս Միգելի հայկական տարբերակ», «Սիրային երգերի Արքա Փոլ Բաղդադլիանի՝ 1992 թվականի երգն այսօր կլսենք Մարտին Մկրտչյանի մեկնաբանությամբ», «Ամենալավ երգն է իմ կարծիքով իր երգացանկում։ Շնորհավորում եմ շատ հաջողված երգ է», «Շատ գեղեցիկ գործիքավորում, ճիշտ երաժիշտներ, հիանալի կատարում։

Բրավո բոլորին», «Շնորհավորում եմ լավ երգի և աշխատանքի համար», «Բրավո, շատ տաղանդավոր մարդ, շատ սիրուն է», «Գեղեցիկ երգ ու շատ գեղեցիկ կատարում։ Բրավո Մարտին»,- գրում են նրանք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: