Հոնկոնգի երկնաքերների գեղեցկության հետևում թաքնվում է դաժան իրականությունը։ Լուսանկարիչ Բեննի Լեմը զարմանալի նախագիծ է ստեղծել՝ «Ծուղակ»։ Նա լուսանկարում է իրական պայմանները, որոնցում ապրում են քաղաքի բնակիչները։
Հոնկոնգում ապրում է մոտ յոթ միլիոն մարդ, որոնցից երկու հարյուր հազարն ստիպված է ապրել շատ փոքր բնակարաններում՝ մինչև ինը քառակուսի մետր մակերեսով։
Բարձր գները հասցնում են մարդկանց անելանելի վիճակի՝ ստիպելով ապրել այդտեղ։ Չորս տարվա ընթացքում լուսանկարիչը ծանոթացել է ավելի քան հարյուր նման մարդկանց հետ՝ հյուրընկալվելով նրանց։
Առաջին աշխատանքային օրվանից հետո Բեննին տուն վերադարձավ և արտասվեց տեսածից՝ չհավատալով, որ նման հարուստ քաղաքում այս մակարդակի աղքատություն կարող է լինել։ Այդ բնակարանները վանդակներ են անվանում։
Դրանք ստեղծելու համար սովորական բնակարանների սեփականատերը կիսում են այն հորիզոնական և ուղղահայաց պատերով 15-ից 20 մասի։ Այդ վանդակներում ապրելն ամսական արժե 250 ԱՄՆ դոլար։