Հայտնի մոդել, գեղեցկուհի, բարերար Նատալյա Վոդյանովան պարել է հայտնի «Արցախ» ստեղծագործության անմահական հնչյունների ներքո։ Դա տեղի է ունեցել Վլադիկավկազում՝ հարսանիքի ընթացքում։ Նատալյան հարսանեկան արարողությանը ներկա էր երեխաների հետ։ Նրանք շատ լավ ժամանակ են անցկացրել և անսահման ուրախացել։ Նատալյան հիանալի տպավորություններ է ստացել հարսանիքից, նա լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել, որոնցից մեկում ակտիվ պարի է բռնվել հյուրերի հետ։ Գեղեցկուհի մոդելը գյուղական ոճի զգեստ էր կրում, որը զարդարված էր ժանյակներով։
Երկրպագուները հիացած էին նրա տեսքից ու նուրբ պարից։ «Ոճային մայրիկ, գեղեցիկ և երջանիկ երեխաներ», «Ինչ գեղեցիկ տղամարդկանց շրջապատում եք, դուք էլ նրբիկ ու կենսուրախ եք», «Ինչ հիանալի եք պարում, ինձ ոգեշնչում եք», «Ուղղակի մեգասուպեր եք», «Ներդաշնակ ընտանիք»,- գրում են նրանք։
Նշենք՝ Նատալյա Վոդյանովան հինգ երեխաների մայր է։ Նա երեք երեխա ունի առաջին ամուսնությունից՝ բրիտանացի արիստոկրատ Ջասթին Թրևոր Բերքլի Փորթմանի հետ ամուսնությունից, և ևս երկու երեխա ներկայիս ամուսին ֆրանսիացի Անտուան Արնոյից։