Ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանու աստղ, հայ հպարտություն Հենրիխ Մխիթարյանը շուտով հայր կդառնա։ Իտալական «Ռոմայի» ֆուտբոլսիտի կինը՝ Բեթթի Վարդանյանը, հղի է։ Դա վկայում է տեսանյութը՝ Հռոմի մարզադաշտի մոտ զբոսնող զույգի։
Ոճային Բեթթին կրում էր ջինսե տաբատ և սպիտակ շապիկ, որի տակից հստակ երևում է գեղեցկուհու կլորիկացած փորիկը։ Շուտով լույս աշխարհ կգա Մխիթարյանի երեխան, որը, վստահորեն, գեղեցիկ ու տաղանդավոր կլինի։ Թեթև հղիություն մաղթենք չքնաղ Բեթթիին՝ ապագա գեղեցկուհի-մայրիկին։
Հիշեցնենք՝ զույգի հրաշք հարսանիքը տեղի է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հայկական եկեղեցում։ Հպարտ հայորդին ընտրել է Մխիթարյան Միաբանությունը։ Խորհրդանշական է, որ նա հավատարիմ է մնացել իր ազգային պատկանելիությանը և չի ընտրել որևէ այլ՝ ավելի ճոխ վայր։ Հրաշք հայուհին գեղեցիկ ճերմակ զգեստ էր կրում, իսկ հարսանեկան ֆոտոշարքն արված էր ջրում՝ նավի վրա։ Անչափ ռոմանտիկ է, ինչ խոսք։