Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը որոշել են կրկին երեխա ունենալ

Քիմ Քարդաշյանի 42-ամյա ամուսին ռեփեր Քանյե Ուեսթն օրերս հյուր է եղել Ջեյմս Քորդենի շոուին և մտերմիկ զրույցի ընթացքում պատմել է անձնական կյանքի մասին։ Քանյեն խոստովանել է, որ շատ երջանիկ է այս հինգ տարիներ ընթացքում, ինչ ամուսնացած է 39-ամյա Քիմի հետ։

«Մեր հարաբերություններն այսքան հիանալի չէին, մինչ մենք ամուսնացանք։ Մարդիկ մտածում էին՝ ամուսնացած լինելը զիլ չէ, բայց երբ ես ամուսնացա, նրանք փոխեցին կարծիքը։ Իրականում, ամուսնությունը շատ զիլ բան է, իսկական դրախտ է, հրաշք»,- նշել է Քանյեն՝ հավելելով, որ ամուսնական տարին լրիվ այլ կերպ է զգում։ Նա մեկ տարին 100 մարդկային տարվա հետ է համեմատել՝ ասելով, որ Քիմի հետ կարծես 500 տարի միասին լինեն։

«Չեմ սիրում գիշերն ինչ-որ տեղ գնալ։ Ինձ դուր է գալիս ընտանիքիս հետ ժամանակ անցկացնել։ Սովորաբար միասին ընթրում ենք, խաղում երեխաների հետ, ապա պառկեցնում քնելու նրանց։ Հետո մենք ենք պառկում, ու մինչ կինս սերիալներ է նայում, ես Աստվածաշունչ եմ կարդում»,- շարունակում է Քանյեն՝ հայտնելով մեծ ընտանիք ունենալու երազանքի մասին։ Նա խոստովանել է, որ Քիմի հետ շուտվանից որոշել են, որ իրենց համար իդեալական տարբերակը յոթ երեխա ունենալն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: