Հպարտ հայուհի Քիմ Քարդաշյանը կոչով դիմել է ԱՄՆ-ի հայությանը։ Նա անդրադարձել է շատ կարևոր հարցի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի քվեարկությանն ընդառաջ։ Գեղեցկուհին սոցցանցերի իր էջերում կոչ է արել սփյուռքին ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատից պահանջել ոճրագործության ճանաչում․ «Այսօր տեղի է ունենալու քվեարկությունը։ Ինձ և միլիոնավոր արյունակիցներիս համար նրանց, ովքեր Ցեղասպանությունը վերապրածների հետնորդներեն, սա մշտադալար հարց է։ Կոնգրեսին ասեք․ գործելու ժամանակն է եկել»,- գրել է Քարդաշյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը քննարկելու և քվեարկության է դնելու Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծը։ Ամերիկայի Հայաստանի ազգային կոմիտեն՝ ANCA-ն, նշել է՝ Կոմիտեն հավանություն է տվել օրինագծին և ուղարկել այն Պալատ՝ քննարկելու և քվեարկելու համար։
Հպարտ հայուհին հայտարարել էր՝ երբեք չի դադարի պայքարել Ցեղասպանության ճանաչման համար և ամեն ինչ կանի՝ դրան հասնելու համար։ Շատ կարևոր հարց է։