Լեդի Գագայի՝ կես միլիոնանոց զգեստը սկանդալի պատճառ է դարձել

«Աստղը ծնվեց» ֆիլմի պրեմիերայից հետո երգչուհի Լեդի Գագան կես տարով դարձավ բոլոր կարմիր գորգերի գլխավոր աստղը։ Երգչուհին և դերասանուհին նույնիսկ ժամանակավոր հրաժարվեց էպատաժային զգեստներից՝ ցուցադրելով դիզայներական զգեստներ։ Դրանցից մեն էլ հիմա սկանդալի կիզակետում է հայտնվել։ Խոսքը Valentino-ի 500 հազար դոլար արժողությամբ զգեստի մասին է, որով Գագան ստացել է իր «Ոսկե գլոբուսը»։ Երկար փեշով զգեստն ստեղծվել է հատուկ Գագայի համար՝ միակ օրինակով։ Օրերս պարզվել է, որ զգեստն աճուրդի է հանվել, ու ոչ թե Գագայի կամ նորաձևության տան, այլ հյուրանոցի սպասուհու կողմից, որտեղ Լեդի Գագան կանգ առել հունվարին՝ «Ոսկե գլոբուսի» հանձնման համար։ Կնոջ անունը Սառա Քորիա է, նա արդեն 24 տարի է, ինչ աշխատում է «Ոսկե Գլոբուսի» համար։

Սառան պատմել է, որ զգեստը նա գտել է Գագայի սենյակում՝ երգչուհու մեկնելուց հետո և տվել է այն կորցրած իրերի համար բաժին։ Ըստ հյուրանոցի կանոնների՝ գտածոն այնտեղ պահվում է 8 ամիս ինչից հետո վերադարձվում է գտնող անձին, այս դեպքում Սառային։ Նա էլ որոշել է աճուրդի հանել զգեստը։ Բայց այդ մտքին դեմ է Valentino նորաձևության տունը, որի ներկայացուցիչները պնդում են, որ զգեստը չի պատկանում Լեդի Գագային, այլ ընկերության սեփականությունն է, իսկ դերասանուհուն այն տվել են կրելու համար։ Այդ պատճառով այն, ինչ տեղի է ունեցել այդ զգեստի հետ արարողությունից հետո, որակվում է որպես գողություն։

Այս իրավիճակում լուռ է միայն Լեդի Գագան։ Մինչդեռ զգեստը շարունակում է աճուրդի մասնակից մնալ։ Աճուրդը կկայանա հոկտեմբերի 31-ին։ Մեկնարկային գինը 8 հազար դոլար է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: