Ամերիկյան «Warner Bros.» կինոստուդիան որոշել է ուրախացնել «Թոմ և Ջերրիի» երկրպագուներին՝ հայտնելով, լիամետրաժ ֆիլմի պրեմիերան կկայանա նախատեսվածից ավելի շուտ։ Տեղեկությունների համաձայն՝ պրեմիերան կկայանա 2020 թվականի դեկտեմբերի 23-ին, թեպետ ի սկզբանե այն պետք է լույս տեսներ 2021-ի ապրիլին։
Սյուժեի համաձայն՝ գործողությունները տեղի են ունենալու Նյու Յորքի հյուրանոցում, որտեղ ապրում է Թոմը։ Այնտեղ նախատեսված է շքեղ հարսանիք։ Հյուրանոց է գալիս նաև մուկ Ջերրին, որի գործողությունները և կատարկները կարող են վտանգել տոնակատարությունը։ Հյուրանոցի աշխատակցուհի Քայլան, ում մարմնավորում է Քլոյա Գրեյս Մորիցը, խնդրում է կատվին վերացնել լկտի մկանը՝ Ջերրիին, որը կարող է փչացնել կարևոր իրադարձությունը՝ զրկելով Քայլային իր աշխատանքից։ Կատակերգությունում կնկարահանվեն նաև Մայքլ Պենյան, Քոն Ջոնգը, Ռոբ Դելանին և այլոք։
Հիշեցնենք՝ կատու Թոմի և մուկ Ջերրիի մասին մուլտֆիլմն առաջին անգամ նկարահանվել է 1940 թվականին՝ Ջերրի Ուիլյամ Հաննայի և Ջոզեֆ Բարբերայի կողմից։