Աշնան վերջին ամիսը՝ նոյեմբերն է մոտենում՝ իր հետ բերելով իսկական աշնանային եղանակ։ Արևոտ օրերը կփոխարինվեն թեթև անձրևոտ օրերի։ Հոկտեմբերի 29-ին տեղումներ չեն լինի, իսկ հոկտեմբերի 30-ից 31-ը և նոյեմբերի 1-ից 2-ը թեթև անձրև կգա։ Այն երկար կտևի Լոռվա մարզում, Տավուշի մարզում, Սյունիքի մարզում և Արցախում, քամին էլ՝ հարավ-արևելյան ուղղությունից է՝ 3-ից 8 մ/վ արագությամբ։ Եղանակը կցրտի․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի մեկը կնվազի 2-ից 3 աստիճանով։
Երևանում սպասվում է տաք ու ոչ անձրևոտ եղանակ՝ իսկական զբոսանքի համար նախատեսված։ Վայելեք աշնանային ջերմ օրերը սիրելիների հետ մաքուր օդին ժամանակ անցկացնելով։ Անգամ եղանակն է ձեզ խորհուրդ տալիս ժամանակ չխնայել։ Իսկական ժամանակն է տերևաթափով զմայլվելու, ջերմ լուսանկարվելու և ուրախանալու համար, բացօթյա պիկնիկն էլ է լավ տարբերակ, բաց մի թողեք ջերմ օրերը վայելելու հնարավորությունը։ Ընտանեկան ջերմ մթնոլորտը ստեղծում են նաև ջերմ զբոսանքները։