Բնական գեղեցկության ջատագովներնա ստղերի շրջանում սակավաթիվ են։ Մատների վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր չեն դիմում պլաստիկ վիրահատությունների և այլ միջամտությունների՝ գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու համար։ 44-ամյա հայտնի դերասանուհի Դրյու Բերիմորը որոշել է, որ բնական ձևով է ծերանալու և հավատարիմ է իր որոշմանը։ Օրերս պապարացիները Դրյուին լուսանկարել են ուղղաթիռով Նյու Յորք ժամանելիս։ Դերասանուհին մոխրագույն վերարկու է կրել, գույնզգույն գործած գլխարկ և վարդագույն ակնոց։ Այդ կերպարում, սակայն, նա իսկական տատիկի տեսք ուներ։ Իսկ բազմաթիվ կնճիռներն էլ ավելի էին մեծացնում նրա տարիքը։
Հարցազրույցներից մեկում Դրյուն խոստովանել է, որ բժիշկ-կոսմետոլոգն իրեն առաջարկել է ֆիլլերների ներարկում՝ աչքերի շուրջ մուգ շրջանակները վերացնելու համար, սակայն նա հրաժարվել է՝ որոշելով, որ դիմահարդարմամբ կթաքցնի դրանք։ Չնայած որ Բերիմորը կնճիռներ ունի, նա դեմ է բոտոքսին և մտադիր է իր գեղեցկությունը պահպանել մաշկը սնուցելով anti-age միջոցներով։