Սիրո բուժիչ ուժը՝ Սարգիս Աբրահամյանի «Իմն ես» նոր տեսահոլովակում

Հայտնի երգիչ Սարգիս Աբրահամյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Իմն ես»։ Երաժշտությունը նա համահեղինակել է Գևորգ Հովհաննիսյանի հետ, իսկ խոսքերի հեղինակը Գևորգ Բաղդասարյանն է։ Հուզիչ սիրո պատմության գլխավոր դերում Մարի Մովսիսյանն է։ Այս տեսահոլովակն ապացուցում է սիրո բուժիչ ուժը։ Տղան վթարի է ենթարկվում ՝ վարելու ընթացքում ընկերուհու հեռախոսազանգին պատասխանելու պատճառով։ Նա հիվանդանոցում է հայտնում ողնաշարի վնասվածքով, և չի կարողանում քայլել։

Իմանալով այդ մասին՝ ընկերուհին լքում է իրեն։ Տղայի բժշկուհին անտարբեր չի անցնում նրա կողքով՝ խնամում ու բուժում է նրան՝ ոտքի կանգնեցնելով։ Որպես անշահախնդիր սիրո պարգև նա ստանում է շքեղ նվեր՝ ավտոմեքենա, ապա նաև ամուսնության առաջարկություն։

Սարգիս Աբրահամյանի երկրպագուները շատ են հավանել տեսահոլովակը։ «Շատ հրաշալի երգ և տեսահոլովակ է», «Ճաշակ», «Չէի էլ կասկածում, ուղղակի խոսքերն ավելորդ են», «Գեղեցիկ հոլովակ, գեղեցիկ դերասանուհի, ֆիլմի սյուժե լրիվ», «Շատ սիրուն երգ ու տեսահոլովակ», «Կզարմանայի, եթե Սարգիսը նման փայլուն հոլովակ ու երգ չտարածեր»,- գրում են նրանք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: