Մարգարիտա Սիմոնյանը պատմել է՝ որ ավանդույթին է հետևում Տիգրան Քեոսայանը

«Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ով օրերս ամուսնուն՝ հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանին դուստր է պարգևել, ինստագրամյան իր էջում հայտնել է, որ ընտանիքում պահպանում են քառասունքի ավանդույթը։

«Հայկական ավանդույթի համաձայն՝ քառասուն օր նորածնին չի կարելի ոչ մեկին ցույց տալ, և Տիգրանը խստիվ պահում է այդ կանոնը։ Դա նրան, իհարկե, չխանգարեց հավաքել ողջ բարեկամությանը, ուտել-խմել ու նշել երեխայի ծնունդը»,- գրել է լրագրողուհին՝ մանրամասնելով, որ հսկայական հայկական սեղան են դրել՝ բարեկամների բերած ուտեստներով՝ խաշլաման՝ զոքանչից, թաբուլեն՝ սկեսուրից, ղավուրման՝ մորաքույրից, խորովածը՝ եղբորից ու քեռուց, մնացածը՝ ինձնից։ Նա գրառմանը կից գաթայի լուսանկար է տեղադրել՝ խոստանալով ողջ շաբաթ ներկայացնել ուտեստների բաղադրատոմսերը։

Նշենք, որ զույգը միասին է 2012 թվականից։ Նրանք ունեն երեք երեխա՝ 6-ամյա Մարյանան, 5-ամյա Բագրատը և մի քանի օրեկան Մարոն։ Նախորդ ամուսնությունից Տիգրանը ևս երկու դուստր ունի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: